Դարյա Դենիսովա
Դարյա Դենիսովա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Խարկովի գեղարվեստի ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի և նկարազարդող |
Անդամակցություն | Ուկրաինայի նկարիչների ազգային միություն |
Կայք | denisova.com.ua |
Daria Denisova Վիքիպահեստում |
Դարյա Անդրեևնա Դենիսովա (ուկրաիներեն՝ Дарія Андріївна Денисова, հուլիսի 19, 1989, Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի նկարչուհի, գեղանկարիչ, երեխաների և տարեցների համար գրքերի նկարազարդող, Ուկրաինայի նկարիչների ազգային միության վաստակավոր անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարյա Դենիսովան ծնվել է 1989 թվականի հուլիսի 19-ին ստեղծագործող մարդկանց ընտանիքում։ Հայրը՝ Անդրեյ Վադիմովիչ Դենիսովը, նկարիչ-մոնումենտալիստ է, մայրը՝ Սվետլանա Վիկտորովնա Դենիսովան, մասնագիտությամբ ճարտարապետ է, ներկայումս ղեկավարում է մանկական արտ-ստուդիա։ Մանկությունից Դարիան ձգտել է դրսևորել իր գեղարվեստական ընդունակությունները։ 15 տարեկանից նա դառնում է գեղարվեստի ակադեմիային կից արվեստի մասնագիտացված լիցեյի ուսանող, 22 տարեկանում կարմիր դիպլոմով ավարտում է Խարկովի գեղարվեստի ինստիտուտը։ 2015 թվականից Ուկրաինայի երիտասարդ նկարիչների միության անդամ է[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004-2006 թվականներին սովորել է Գեղարվեստի ակադեմիային կից արվեստի մասնագիտացված լիցեյում։ 2006-2012 թվականներին սովորել է Խարկովի դիզայնի և արվեստի պետական ակադեմիայում։ 2015 թվականից համարվում է Ուկրաինայի նկարիչների միությանը կից երիտասարդ նկարիչների ընկերակցության անդամ։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչուհու կտավները ցուցադրվում են Ուկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի և Իսրայելի ցուցահանդեսներում[2], պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։ Դարիայի ստեղծագործությունների հաճախակի հյուրն են կատուները։ Իր ոճը Դարիան կոչում է «Երջանիկ գեղանկար» (կամ «Հեփի արտ» անգլ.՝ Happy Art երջանկ արվեստ)[3], իսկ ստեղծագործությունների կերտմանը Դարիային ոգեշնչում էին հեռավոր ճամփորդությունները և ընտանեկան միջավայրը։ Դեռևս մանկական տարիներից նկարչուհին տարբեր ոճերի և տեխնիկայի փորձարարություններ էր իրականացնում, նույնիսկ մասնակցել է ուղղափառ եկեղեցու որմնանկարների ստեղծմանը։ Ամուսնու հետ միասին Դարիան այցելում է ԱՄՆ, Իսպանիա, Կամբոջա, Թայլանդ, Շրի-Լանկա, Չեռնոգորիա, Սերբիա, Բոսնիա և Հերցոգովինա և այլ երկրներ։ Յուրաքանչյուր ճամփորդություն ոգեշնչում էր կտավների նոր հավաքածուների ստեղծմանը, որոնք նկարչուհին պարբերաբար ցուցադրության էր ներկայացնում ինչպես Ուկրաինայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Художница признается в любви Индии и Черногории: выставка в харьковской галерее». Արխիվացված է օրիգինալից 2015-12-14-ին. Վերցված է 2018-01-30-ին.
- ↑ «Airport october 2016». Issuu (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Красавица из Харькова рисует счастливые картины
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2019-11-17 Wayback Machine